Անգլիայի Պրեմիեր լիգա. 14-րդ տուր. «Սանդերլենդ» 3-4 «Չելսի»

Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում առաջնության ետնապահ «Սանդերլենդը» հյուրըկալել էր Լոնդոնի «Չելսիին»: «Սթեյդիում օֆ Լայթում» բավական դիտարժան և գոլառատ ֆուտբոլ ստացվեց:
«Ազնվականները» կամային հաղթանակ տարան Գուս Պոյետի սաների նկատմաբ: «Չելսիից» դուբլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը, մեկ անգամ էլ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Ֆրենկ Լեմպարդը:
Հատկանշական է, որ Ֆիլ Բարդսլին ընդամենը 2 րոպեում դարձավ ինքնագոլի և գոլի հեղինակ: «Չելսին» հաղթեց 3:4 հաշվով և կշարունակի զբաղեցնել 2-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ալտիդոր՝ 14ր, Լեմպարդ՝ 17ր, Ազար՝ 36ր, 62ր, Օ՚Շի՝ 50ր, Բարդսլի՝ 84ր (ինք.), 86ր: http://www.armchelsea.com/news/angliayi_premier_liga_14_rd_towr_sanderlend_3_4_chelsi/2013-12-05-4365#.UqA4q9JdVdx

Ռոնալդոն կարծում է, որ այս տարի Ոսկե գնդակը կրկին կստանա Լիոնել Մեսսին:
Բրազիլացի լեգենդ Ռոնալդոն խոսել է Ոսկե գնդակի մասին և նշել, որ հաղթողի դերում տեսնում է Մեսսիին.
"Ես կարծում եմ, որ Մեսսին կրկին կնվաճի Ոսկե գնդակը:
Մեսսին վերջին 5 տարիներին բավականին շատ է խաղացել և նա ֆուտբոլային ամենամեծ աստղն է աշխարհում:
Մեսսիի ստացած վնասվածքն այդքան էլ լուրջ չէ, բայց դա հնարավորություն կտա նրան հանգստանալ",- ասել է Ռոնալդոն:
Նշենք, որ Ռոնալդոն իր կարիերայում 2 անգամ նվաճել է Ոսկե գնդակը` 1997 և 2002 թվականներին:

Բարսելոնայի կազմից միանգամից 3 պաշտպաններ կարող են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: ՖԻՖԱ-ն հրապարակել է 20 թեկնածուների անունները:
Այսօր հայտնի են դարձել է FIFA FIFPro World XI - ի՝ տարվա խորհրդանշական հավաքականի պաշտպանությունում տեղ զբաղեցնելու 20 թեկնածուների անունները: Նրանց թվում են նաև Ժորդի Ալբան, Դանի Ալվեսը և Ժերար Պիկեն:
Ալբայի, Ալվեսի և Պիկեի հետ խորհրդանշական հավաքականում տեղ զբաղեցնելու համար կպայքարեն Դավիդ Ալաբան, Լեյտոն Բեյնսը, Ժերոմ Բոատենգը, Էշլի Քոուլը, Դանթեն, Մաթս Հյումմելսը, Բրանիսլավ Իվանովիչը, Ֆիլիպ Լամը, Դավիդ Լուիսը, Վենսան Կոմպանին, Մարսելոն, Պեպեն, Սերխիո Ռամոսը, Տիագո Սիլվան, Ռաֆայել Վարանը, Նեմանյա Վիդիչը և Պաբլո Սաբալետան:
Առաջիկա օրերի ընթացքում հրապարակվելու են նաև այլ դիրքերի թեկնածուների անունները: Իսկ 2013 թվականի խորհրդանշական հավաքականի վերջնական կազմը հրապարակվելու է Ոսկե գնդակի հանձման արարողության ժամանակ՝ 2014 թվականի հունվարի 13 - ին, Ցյուրիխում:http://www.barca.am/news/article/twenty-defenders-shortlist

Առաջին թիմի ֆուտբոլիստները, այդ թվում Խորդի Ալբան, մարզվել են Բարսելոնա Բ - ի հետ միասին: Չավին ու Ինիեստան մարզվել են անհատական ծրագրով:
Առաջին թիմը շարունակում է պատաստվել Կոպա Դել Ռեյի մեկնարկային խաղին Կարտախենայի դեմ: Այսօր Տատայի սաները Սյուտատ Էսպորտիվայում մարզվել են Բարսա Բ - ի հետ միասին: Ալբան, ով երեկ մարզվել էր ընդհանուր խմբում, այսօրվա մարզմանը նույնպես մասնակցել է:
Չավին և Ինիեստան մարզվել են անհատական ծրագրով: Երկուսն էլ մկանային աննշան վնասվածք ունեն և, ամենայն հավանականությամբ, առաջիկա խաղում նրանց հանգիստ կտրվի:
Վաղը՝ Երևանի ժամանակով 14:00 - ից սկսած, Բարսելոնան կրկին կմարզվի Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում: Դա կլինի վերջին մարզումը Կարտախենայի դեմ խաղից առաջ:
Комментариев нет:
Отправить комментарий