Բնագիտություն

Ամեն ինչ ջրի մասին

Այս բաժինը պարբերաբար թարմացվում և համալրվում է ջրի վրաբերյալ նոր փաստերով:
  • Մարդու օրգանիզմը 70%-ով բաղկացած է ջրից, օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար հասուն մարդը օրական պետք է օգտագործի 2 լիտր (8 բաժակ) ջուր:
  • Գիտությանը հայտնի են ավելի քան 20 հազար նյութեր, որոնք կարող են աղտոտել խմելու ջուրը: Այդ նյութերի մեծ մասը անտեսանելի են մարդու աչքի համար և չունեն համ կամ հոտ:
  • Եվրոպայում լավագույն քաղաքային ջրամատակարարման համակարգ և լավագույն որակի ջուր ունեցող երկիրը համարվում է Շվեյցարիան: Միևնույն ժամանակ BRITA ֆիլտրող սարքերը ամենալայն տարածում ունեն հենց այս երկրում: Այստեղ BRITA ֆիլտրող սարքերը օգտագործում են ընտաիքների 35%-ը: Շվեյցարիան նաև կյանքի սպասվող տևողության առաջատարներից է ամբողջ աշխարհում:
  • ԱՄՆ-ում պարզել են, որ վաճառվող շշալցված ջրերի 25% դա սովորական քաղաքային ջուրն է ֆիլտրած վիճակում:
  • Հետազոտություննեը ցույց են տվել, որ քլորացված ջրի օտգործումը բարձրացնում է միզապարկի քաղցկեղի առաջացման ռիսկը 80%-ով: Իսկ մաքուր ջրի օգտագործումը ընդհակառակը` նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը 45%-ով և կրծքի քաղցկեղինը 79%-ով:
  • Շշալցված ջուրը ապահով է խմելու համար, սակայն “կանգնած” ջուրն ունի հնանալու հատկություն: Դուք երբեք չգիտեք, թե երբ է այդ ջուրը շշալցվել և որքան ժամանկ է պահեստավորվել մինչև խանութում հայտնվելը: Բացի դրանից` շշի պատրաստման համար օգտագործվող պլաստիկ նյութի մասնիկնեը կարող են հայտնվել ջրում, եթե շիշը ենթարկվում է ցածր կամ բարձր ջերմաստինճանների ներգործությանը, օրինակ` երբ այն երկարատև պահվում է սառնարանում կամ գտնվում է արևի տակ:

Комментариев нет:

Отправить комментарий